News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին չի կարողացել հստակ բացատրություն տալ լրագրողի հարցին, որը նրան հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի խոսքերը Անկարայի եւ քրդերի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Քիրբին պատասխանել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է երկու կողմի հետ էլ: 

«Եվ հարցեր չեն կարող լինել: Թուքիայի հետ մենք գործընկերներ ենք: Մենք դաշնակիցներ ենք Թուրքիայի հետ եւ այդպիսին կմնանք: Ոչ մի հարց այստեղ չկա», — ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտնել է ԱՄՆ-ի կողմից սիրիական քրդերին աջակցության պատճառով Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ վստահության նվազման մասին: Նա քննադատել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Բրեթ Մակգուրկի այցը Կոբանի քաղաք, որը վերահսկում է սիրիական քրդերի   «Ժողովրդավարական միություն» (ԺՄ) կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ