News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղազախստանում 6 կուսակցություն հանրապետության ԿԸՀ են ներկայացրել խորհրդարանի ստորին պալատում պատգամավորության 234 թեկնածուների ցուցակները։ Այս մասին հայտնել է երկրի ԿԸՀ նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը, փոխանցում է Kazinform-ը։

Թեկնածուների առաջադրումն ավարտվել է փետրվարի 8-ին։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ առաջադրվել են 6 կուսակցություններ՝ իշխող «Նուր Օթանը», «Ակ ժոլ» ժողովրդավարական կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդա-դեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Ղազախստանի Կոմունիստական կուսակցությունը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Բիրլիկ» կուսակցությունը։

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները կայանալու են մարտի 20-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ