News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե զինվորի ծառայության ժամկետը լրանում է, մեկ ամսից ավելի զինվորը չի կարող ծառայել: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ դա կապված է երկրի մարտունակության ապահովման հետ:

Հարցին, թե ինչո՞ւ են որոշ դեպքերում զինծառայողներն ավելի ծառայում, եթե որևէ խախտում չեն արել, նախարարը պատասխանեց. «Մենք չենք կարող հաշվառել, թե ով ինչ կրթություն ունի, երբ են զորակոչվել ու ինչպիսի համապատասխան պաշտոններում են լինելու, որոնք մարտունակ վիճակում են գտնվելու, դրա համար նոր զորակոչ ենք անում, որպեսզի նոր զորակոչի ընթացքում տվյալ պաշտոնները համալրվեն: Հետևաբար, նոր զորակոչի մեկամսյա համալրման ժամանակահատվածում, երբ լինում է նաև զորացրում, նման դեպքեր երբեմն լինում են: Մեկ տարի հետո դա չի լինի, որովհետև կհասնենք զորակոչի ժամկետների լիարժեք հստակեցմանը»:

Տպել
Ամենաշատ