News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտացաված հանքանյութի գաղտնի հափշտակություն մասին:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող Գ. Դ.-ն 2014թ.-ին հանցավոր համաձայնության է եկել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ ընկերության ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքի պահապանությունն իրականացնող անձանց եւ նույն ընկերության այլ աշխատակիցների հետ՝ գաղտնի հափշտակելով առանձնապես առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութ:

2015թ. մայիսի վերջին կազմակերպված խմբի անդամ, ընկերության գլխավոր արտադրամասի աշխատակցի կողմից հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների թողտվությամբ հափշտակված եւ ընկերությունից դուրս բերված ոսկու պարունակությամբ խտանյութը փոխանցել է նույն ընկերության մեկ այլ աշխատակցի: Վերջինս խտանյութը վերամշակելով՝ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 26 մլն ՀՀ դրամ արժողության 1448,91 գրամ ոսկի, որն առանձին մասերով վաճառվել է ոսկու առեւտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր հանդիսացող Թ. Ա.-ին եւ Ա. Պ.-ին:

Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, եւ վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ներկա փուլում որպես մեղադրյալ ներգրավել են կազմակերպված խմբի եւս 7 անդամներ, որոնցից 2-ի նկատմամբ նույնպես դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ ոսկու կորզման ֆաբրիկայից խոշոր չափերով խտանյութ հափշտակելու գործով հետախուզման մեջ էր գտնվում Երեւանի Կիեւյան կամրջից 2016թ. հունվարի 30-ին կնոջ ներկայությամբ ցած նետվելով ինքնասպանություն գործած 50-ամյա տղամարդը, որը ընկերության արտադրության պետն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ