News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրին սիրիացի երեխաները պետք չեն, գրում է Gazeta–ն՝ վկայակոչելով The Telegraph–ը:

Նման հայտարարություն է հնչել Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Մի տղամարդ հարցրել էր Թրամփին, որը սիրիական փախստականների վերաբերյալ բազմիցս բացասական դիրքորոշում է հայտնել, արդյոք նա կկարողանա «նայել հինգ, ութ, տասը տարեկան երեխաների աչքերին ու ասել, որ նրանք չեն կարող սովորել ամերիկյան դպրոցներում»:

Թրամփն էլ պատասխանել է, որ կկարողանա, ինչն առաջացրել է հավաքվածների ծափահարությունները: Քաղաքական գործչի կարծիքով երեխաները պետք է մնան ծնողների հետ:

«Բայց մենք չգիտենք, թե որտեղից են նրանց ծնողները, նրանք փաստաթուղթ չունեն: Նրանք կարող են լինել «Իսլամական պետության» անդամ, կամ կարող են կապեր ունենալ ԻՊ-ի հետ», - ասել է Թրամփը

Թրամփը հավելել է, որ անհրաժեշտ է սիրիացիներին աջակցելու ուրիշ ձևեր գտնել, օրինակ Սիրիայի տարածքում անվտանգ գոտիներ ստեղծել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ