ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 9-ին, կազմել է 494.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.39 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.01 դրամ (աճել է 0.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 713.63 դրամ (նվազել է 3.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.29 դրամ (նվազել է 0,13 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 237.4 դրամ, ոսկի՝ 18,960.96 դրամ, պլատին՝ 14,507.74 դրամ։
Փետրվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: