News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում փետրվարի 8-ին բազմոցից ընկած 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Վանաձորի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել արդեն մահացած վիճակում, եւ պարզել, թե մահացու հարվածը մարմնի որ մասին է եղել, հնարավոր չի եղել:

«Մեր մասնաճյուղ չեն բերել, բայց գիտեմ, որ երեխայի դիակն են բերել, հիմա արդեն դատաբժիշկները պետք է պարզեն դա»,-ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական վիրաբույժ Ռուբեն Հակոբյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի առնչությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում փետրվարի 8-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ 2 տարեկան երեխան խաղալիս ընկել է բազմոցից ու մահացել: Փոքրիկին անմիջապես տեղափոխել էին մոտակա հիվանդանոց, որտեղ, սակայն, կյանքը փրկել չէր հաջողվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ