News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս տարիներին ՀԱԿ-ի պայքարի մեխը եղել է ուռճացված ընտրացուցակները, որին անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական խումբը հանրաքվեի մասին վերջին զեկույցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն՝ անդրադառնալով ընտրացուցակների վերաբերյալ զեկույցում տեղ գտած մտահոգությանը։

«Մեր պայքարի մեխը տարիներ շարունակ հենց այս հարցն է եղել։ Սա Հայաստանի համար խնդիր է, եւ պետք է լուծումներ գտնեն, այնպես կազմեն ցուցակները, որը վստահություն ներշնչի հանրության շրջանում։ Արտերկրում գտնվող 500 հազար քաղաքացին, որը մշտապես ընդգրկված է ցուցակներում ու որի հաշվին կատարվում է ընտրակեղծիքը, այս հարցը պետք է հստակեցվի, լուծվի։ Սրա մասին է ասում ԺՀՄԻԳ-ը»,-ասաց Արամ Մանուկյանը։

Ըստ ընդդիմադիր գործչի՝ հանրության շրջանում ընտրության նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար պետք է գնալ ցանկացած քայլի։

«ԺՀՄԻԳ-ը գրել է, որ թեեւ Վենետիկի հանձնաժողովը սա չի համարում ցուցակների հրապարակումը լավ գործառույթ, քանի որ քվեարկությունից ձեռնպահ մնալը կարող է լինել քաղաքական ընտրության ցուցանիշ, բայց ասում է, որ միաժամանակ պետք է նշվի, որ նշումեր արված ցուցակները հանրային ստուգման ներկայացնելը միջազգային իրավունքով արգելված չէ։ Եթե մի երկրում ցուցակների հրապարակումը վստահություն է ներշնչում քաղաքացուն, որ ընտրությունները արդար են անցկացվել, այս դեպքում դու կարող ես անել ցանկացած բան, որը կբարձրացնի ընտրողների վստահությունը ընտրության արդյունքների նկատմամբ։ Այսինքն՝ԺՀՄԻԳ-ը ավելի է հիմնավորել այն մոտեցումը, ըստ որի ցուցակների հրապարակումը հաջորդ օրը կբարձրացնի հանրության վստահությունը»։

ՀԱԿ պատգամավորը ընդգծեց, որ ԺՀՄԻԳ դիտորդները բարձրաձայնում են այն մտահոգությունը, ինչն ունեն ՀԱԿ-ը եւ քաղաքացիական հասարակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ