News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ատլաս անունով հսկա ճագարը նոր տուն է փնտրում, հայտնում է   BBC-ն` վկայակոչելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման շոտլանդական ընկերակցությանը:   

Այժմ Ատլասը յոթ ամսական է: Նախորդ տերը չի կարողացել հոգ տանել նրան, այդ պատճառով ներկայումս գերմանական ցեղատեսակի հսկա ճագարին Գլազգոյում հոգ են տանում ընկերակցության աշխատակիցները: Կազմակերպությունը Ատլասի պոտենցիալ նոր տերերին կոչ է անում կապվել իրենց հետ, տեղեկացնում է Gazeta-ն:

Ինչպես հայտնել է մենեջեր Աննա Օ'Դոննելլը, ճագարն արդեն վեսթ-հայլենդ-ուայթ-թերյերի չափերի է հասել: Ատլասը երիտասարդ է, դեռ էլի կաճի: 

Օ'Դոննելլի խոսքով, ճագարը շատ բարեկամական եւ հետաքրքրասեր է, նա պաշտում է ուշադրություն եւ «գրկախառնություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ