News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը կիբերհարձակումներն են, հայտնել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփփերը: 

«Համակարգչային ցանցերի բարդացումը եւ նոր սարքերի տարածումը կարող է քաղաքացիական ենթակառուցվածքում եւ ամերիկյան կառավարության համակարգերում լայնածավալ խոցելիություն առաջացնել», — ասել է նա` ելույթ ունենալով ամերիկյան Կոնգրեսի սենատի հետախուզության կոմիտեի առաջ, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով   Reuters-ին: Քլեփփերը նաեւ առանձին կանգ է առել կիբերպատերազմի չինական պլանների վրա. նրա խոսքով, ՉԺՀ-ի ռազմական հայեցակարգը նկարագրում է կիբերտարածքի օգտագործումը  «խաբեական գործողությունների» համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան զինված ուժերը նախատեսել են կիբերպատերազմի համար լրացուցիչ ստորաբաժանումներ ստեղծել, որոնցում աշխատեն ոչ զինվորականներ: Նախատեսվում է, որ 2016-ին նախնական մարտունակության վիճակում  կլինի 41 կիբերջոկատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ