News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական տնտեսությունում իրավիճակն աղետալի չէ, գոյություն ունեցող դժվարությունները հաղթահարվում են: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանի Անկախ արհմիությունների դաշնության ղեկավար Միխայիլ Շմակովի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեզ մոտ իրավիճակը մի կողմից բարդ է, բայց, միաժամանակ, որեւէ աղետ, փառք Աստծո, տեղի չի ունենում: Ընթացիկ դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարում ենք լավագույնս կամ բավարար չափով»,- ասել է պետության ղեկավարը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ արհմիությունների ղեկավարը հարցեր ունի ոչ միայն գործատուներին, այլեւ կառավարությանը: Այդ առումով Վլադիմիր Պուտինը Միխայիլ Շմակովին առաջարկել է քննարկել հրատապ հարցերը:

Ըստ «Ռոսբալտ»-ի, հունվարի 27- դրությամբ, Ռուսաստանում գործազրկությունը պաշտոնապես գերազանցել է 1 միլիոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ