News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զարմացած է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սիրիայի հարցով անվերապահորեն սատարում է Թուրքիային՝ փախստականների խնդրի շուրջ Անկարայի շանտաժի ֆոնին: Այս մասին նա հայտարարել է «ՄԿ»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլերի Անկարա այցի ժամանակ հնչած տեսակետները:

«Ընդ որում, որպես գլխավոր մեղավոր նշվեց Ռուսաստանը, քանի որ, իբր, ռուսական ավիահարվածների արդյունքում փախստականների հոսքն ավելանում է: Ոչ մի բառ չասվեց, համենայն դեպս՝ հրապարակային, ակնհայտ փաստերի մասին. Սիրիայում ահաբեկչության սպառնալիքը սնվում է թուրքական սահմանով երկու ուղղությամբ իրականացվող մաքսանենգությունից: Այնտեղ՝ զինյալների, զենք, գումար եւ ահաբեկչական գործունեության համար անհրաժեշտ այլ պարագաներ: Այնտեղից՝ նավթ եւ կոմերցիոն գործողությունների համար արգելված այլ ապրանքներ»,- նշել է Լավրովը՝ հավելելով. «Եվ այս ամենը՝ միգրանտնեերի խնդրի հետ կապված Անկարայի բացահայտ շանտաժի ֆոնին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ