News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015 թվականին մարդկանց վրա շնաձկների հարձակումների ռեկորդային թիվ է արձանագրվել: Ֆլորիդայի համալսարանի մասնագետները հաշվարկել են, որ անցած տարվա ընթացքում մարդկանց վրա շնաձկների հարձակման 98 դեպք է գրանցվել, ինչը երկու անգամ գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը:

Հարձակումների 59 դեպք գրանցվել է ԱՄՆ-ում, ընդ որում, շուրջ կեսը՝ Ֆլորիդայի ափերին: Շնաձկները 18 անգամ մարդկանց վրա հարձակվել են Ավստրալիայում, 8 դեպք էր գրանցվել է ՀԱՀ-ի ափերին:

Հարձակումների նախորդ ռեկորդը սահմանվել է 2000 թվականին՝ 88 անգամ: Այս մասին գրում է «Informing»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը:

Փորձագետների խոսքով, մարդկանց վրա հարձակումների դեպքերի ավելացման պատճառը շնաձկների, ինչպես նաեւ մարդկանց թվի աճն է: Իսկ դա նշանակում է, որ մարդն ու շնաձուկն ավելի հաճախ են հանդիպում ծովերում եւ օվկիանոսներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ