News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գիտնականների խումբն Ալթայում ուսումնասիրել է մի քանի հարյուր հնագույն ծառերի կառուցվածքը՝ դրանք համեմատելով Ալպերում աճող ծառերի հետ: Պարզվել է, որ մ.թ. VI-VII դարերում Երկրի վրա կտրուկ սառնամանիք է վրա հասել, որը 536, 540 եւ 547 թվականներին երեք հրաբուխների ժայթքման պատճառ է դարձել: Հենց այդ ժամանակահատվածում մարդկությունը մի շարք ցնցումների է ենթարկվել:

Երկրորդ՝ այդ տարիներին տեղի է ունեցել Բյուզանդիայում ժանտախտի համաճարակի առաջին բռնկումը: Այսպես կոչված, «Հուստինիանոսի ժանտախտը» շուրջ 25 մլն մարդու կյանք է խլել եւ, ենթադրաբար, թափանցել է կա՛մ Եգիպտոսից, կա՛մ Մերձավոր Արեւելքից:

Այդպիսի կտրուկ սառնամանիքը կարող էր Բալկանների հյուսիսից դեպի հարավ սլավոնների, իսկ թյուրքերի՝ դեպի Չինաստան զանգվածային տեղաշարժի պատճառ դառնալ:

Ըստ Informing-ի, գիտնականները կարծում են, որ կլիման չի կարելի աշխարհաքաղաքական տարբեր փոփոխությունների միակ պատճառը համարել: Սակայն պետք չէ նաեւ բացառել պատմական իրադարձությունների վրա կլիմայի ազդեցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ