News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկացի կին լրագրողին, որին զինված անձինք առեւանգել էին փետրվարի 8-ին Վերակրուս նահանգի իր տնից, մի քանի օր անց սպանված են գտել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի դատախազությունը, 32-ամյա Ֆլորես Սալասարբիլոյի մարմինը հայտնաբերվել է հարեւան Պուեբլա նահանգում,  մայրուղու մոտ:

Երկու մանկահասակ երեխաների մոր սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Դատախազության աշխատակիցները սկսել են տեղի ունեցածի հանգամանքների հետաքննությունը եւ մեղավորի կամ մեղավորների որոնումը:

Երկու լրատվամիջոցի հետ համագործակցող լրագրողի սպանության որեւէ վարկած դեռեւս չի հրապարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ