Հոնկոնգում բնակելի շենքում բռնկված հրդեհից վիրավորվել է 6 մարդ, մոտ 500-ը տարհանվել են, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է 35-հարկանի շենքի 23-րդ հարկում տեղական ժամանակով ժամը 4։30-ին։ Հրշեջներին 3 ժամ է անհրաժեշտ եղել այն մարելու համար։
Տուժածները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։ Հրդեհի պատճառները պարզվում են։