News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանանց մոտ սեր առաջին հայացքից չի պատահում, պնդում են բրիտանացի գիտնականները։ Հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամաբ կանանց մոտ քնքուշ զգացմունքներ են ծնվում միայն 6-րդ հայացքից։

Գիտնականները նման եզրակացության են եկել միայնակ կանանց վարքն ուսումնասիրելու արդյունքում։

Հետազոտությունները պարզել են, որ երբ խոսքը հարաբերություններին է վերաբերում, կայանք չեն շտապում հապճեպ որոշումներ կայացնել։ Կանանց մոտ զգացմունքներ են առաջանում միայն այն բանից հետո, երբ նրանց գլխում ստեղծվում է սիրահարվելու պոտենցիալ օբյեկտի ամբողջական պատկերը, փոխանցում է Informing-ը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդու հետ ծանոթանալիս հարաբերությունների հեռանկարները գնահատելու համար գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միջինում պետք է 45 վայրկյան։ Սկզբում նրանք գնահատում են տղամարդու աչքերն ու դիմագծերը, որից հետո ավելի հանգամանալից են ուսումնասիրում նրան։ Դեմքին հայացք գցելուց հետո կանայք սահուն կերպով անցնում են ձեռքերին՝ ստուգելու ամուսնական մատանու առկայությունը։

Եթե այն բացակայում է, կանայք հայացքն ավելի ներքեւ են իջեցնում, իսկ ավելի կոնկրետ՝ ստուգում են կոշիկները՝ միաժամանակ գնահատելով հագուկապը։

Հետո գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գնահատում են պոտենցիալ երկրպագուի կեցվածքը, խոսքը, շարժուձեւը եւ հասարակության մեջ իրեն պահելու ձեւը։ Եվ միայն դրանից հետո նրանք ուշադրություն են դարձնում մարմնի կազմվածքին։ Հետո նորից վերադառնում են ձեռքերին, որպեսզի գնահատեն եղունգների վիճակը։ Եթե այսքանից հետո կինը գոհ է մնում նոր ծանոթից, որոշում է՝ արժի արդյոք շարունակել շփումը, եւ ինչ բնույթի  կարող է լինել այդ շփումը։

Հետազոտողները պարզաբանում են, որ տղամարդիկ, ընդհակառակը, հակված են սիրահարվել առաջին հայացքից, քանի որ նրանց մեծ մասի մոտ կնոջ ընկալումը վիզուալ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ