News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2016թ. հունվարին սահմանած՝ Ռուբիկի խորանարդը հավաքելու ռեկորդը դրանից  մի քանի շաբաթ անց նորից գերազանցել են։ Ամերիկացի տնտեսագետի մշակած համակարգչային համակարգը խորանարդը հավաքել է 0.887 վայրկյանում, հայտնում է Gizmag-ը։

2015թ. նոյեմբերին Զախարիա Գրոմկո անունով ամերիկացի ուսանողի ստեղծած մեքենան Ռուբիկի խորանարդը հավաքել էր 2.39 վայրկյանում։ 2016թ. հունվարին քանզասցի Ջեյ Ֆլեթլենդն ու Փոլ Ռոուզը համակարգչի միջոցով հավաքել էին խորանարդը 0.9 վայրկյանում, փոխանցում է Lenta-ն։

Սակայն տնտեսագետ, ինժեներ Ադամ Բիրի մշակած  Sub1 համակարգը գերազանցել է նաեւ այդ ռեկորդը։ Խորանարդը տեղադրում են ռոբոտի մեջ, տալիս «մեկնարկ» հրահանգը։ Վեբ տեսախցիկները ֆիքսում են խորանարդի բոլոր կողմերը եւ տվյալները հաղորդվում համակարգչին, որը օպտիմալ լուծում է գտնում Կոցեմբայի երկֆազ ալգորիթմի միջոցով։ Լուծումը փոխանցում են միկրոպրոցեսորին, որը հրահանգ է տալիս ռոբոտի 6 վերջույթներին։

Խորանարդը հավաքել են 20 քայլից 0.887 վայրկյանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ