News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ ԻՊ-ը գաղտնի բանակցություններ են վարում ու քննարկում են մաքսանենգ մատակարարումների տարբերակները։ Այս մասին «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեզ շատ են անհանգստացնում մեր ունեցած տեղեկություններն այն մասին, թե թուրքերը ինչ են պլանավորում անել կամ ինչը նրանք արդեն միգուցե սկսել են յուրացնել Սիրիայի տարածքում՝ փախստականների համար ճամբարներ ստեղծելու պատրվակով։

Թուրքիան շարունակում է Սիրիայի տարածքում ԻՊ-ից ազատ անվտանգության գոտի ստեղծելու մասին խոսակցությունները։ Բոլորը հասկանում են, որ խոսքը երկու քրդական անկլավների միջեւ սահմանային տարածքի մասին է, որոնց միավորումը Թուրքիայի համար անընդունելի է»,- ասել է նախարարը։

«Տեղեկություններ կան այն մասին, որ ԻՊ ղեկավարությունը շարունակում է շփումները Թուրքիայի ղեկավարության հետ։ Նրանք քննարկում են գործողությունների տարբերակները ներկայիս պայմաններում, երբ մեր օդուժի հարվածներով մաքսանենգության ավանդական ճանապարհները սահմանափակ են»,- հավելել է Լավրովը։

Ռուսաստանի տեղեկություններով՝ թուրքերը ՆԱՏՕ-ում արդեն քննարկել են Սիրիայի տարածքում ԻՊ-ից ազատ գոտի ստեղծելու  հարցը։

Լավրովը կարծում է, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան Թուրքիային թույլ չի տա Սիրիա մեծամասշտաբ ներխուժման պլան իրականացնել։

«Ես չեմ  կարծում, որ ամերիկացիների ղեկավարած կոալցիան, որի մեջ է մտնում նաեւ Թուրքիան, թույլ կտա իրականացնել նման անմիտ պլաները»,- ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ