News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրում է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «պատժամիջոցային պատերազմում» վրա է հասնում ճշմարտության պահը։ Այս մասին նա հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում։

«Ինձ թվում է, որ հիմա մոտենում է ճշմարտության պահը»,- ասել է Լավրովը՝ անդրադառնալով «պատժամիջոցային պատերազմի» տեւողության մասին հարցին։

Նախարարը կարծում է, որ դա հիմնականում կախված է ԵՄ-ից, որը սկսում է գիտակցել, որ պատժամիջոցները ԵՄ հեղինակության համար անպատշաճ են։

«Երբ ամռանը լրանա պատժամիջոցների հերթական խմբաքանակի ժամկետը, պարզ կդառնա՝ արդյոք Եվրոպան ազնի՞վ կլինի Մինսկի համաձայնագրերի պայմանները ոչ միան ռուսական, այլ նաեւ ուկրաինական կողմից կատարելու անհրաժեշտության մասին իր  հայտարարություններում, թե կզիջի ագրեսիվ փոքրամասնությանը, որը ԵՄ-ում ձեւավորել են ռուսաֆոբ երկրները»,- ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ