Ադրբեջանի քաղաքացին աղքատության պատճառով ինքնասպան է եղել:
Լենտա.ազ կայքի տեղեկության համաձայն, հանգուցյալը մի քանի ամիս առաջ ընտանիք էր ստեղծել, սակայն երիտասարդ ընտանիքը նյութական լուրջ կարիքի մեջ էր: Բացի այդ, Թալեհը բանկերից մեկին պարտք ուներ:
Ինչպես տեղեկացնում է Report-ը, 23-ամյա Թալեհ Օմարլին, որն ապրում է Զիրյա գյուղի Սյուդչյուլուկ սովխոզում, իր վրա բենզին է լցրել եւ այրել: Նրան ծանր այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Տ. Օմարլին մահացել է հիվանդանոցում: Տվյալ փաստով Խազարյան շրջանային դատախազությունում հետաքննություն է ընթանում: