News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայում դեռահաս ռուսաստանցի աղջկա հետ կատարվածի մասին իրական տեղեկություններ պահանջող լրագրողի նկատմամաբ Գերմանիայի իշխանությունների հետապնդումները հիշեցնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները, ով միշտ ջրից չոր է դուրս գալիս։ Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այն ամենաթողությունը, որը տիրում է «ազատ» գերմանական մամուլում վրդովեցուցիչ է։ Ես ամբողջովին պաշտպանում են ձեր գործընկերներին, նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության խորհրդին, ռուսաստանցի լրագրողներին, ովքեր հայտարարում են, որ անկախ պետությունների միջեւ քաղաքական հարաբերություններից՝ անթույլատրելի է քրեական հետապնդում սկսել լրագրողի նկատմամբ այն  բանի համար, որ նա հրապարակել է նյութը եւ իշխանություններից պահանջել է տեղեկություն տալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել ռուսաստանցի աղջկա հետ։ Այդ ամենը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները, ով ջրից չոր է դուրս գալիս անգամ լրագրողների դեմ դատական գործընթացից, որոնք բացահայտել էին հումանիտար օգնության քողի տակ մաքսանենգ ճանապարհով Թուրքիա զենք ներմուծելու նրա գործողությունները»։

Լավրովի խոսքով՝ լրագրողների նկատմամաբ Անկարայի եւ Բեռլինի գործողությունների այդ ընդհանուր գիծը չի կարող չմտահոգել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ