News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության տվյալներով, եթե դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները չկեղծվեին, «Ոչ»-ը 53-ից 70 տոկոս ձայն կհավաքեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն  ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյան:

«Մեր դիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ հանրաքվեն  ուղեկցվեց շատ ավելի կոպիտ խախտումներով, քան նախատեսվում էր: Նույնիսկ մոռացված բռնություններ ի հայտ եկան: Հանրաքվեն իր խախտումներով չի կարելի համարել կայացած: Ոչ գործընթացը, ոչ արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ: «Ոչ»-ը 53-ից 70 տոկոս ձայն կհավաքեր, եթե խախտումներ չլինեին, իսկ Երեւանում՝ 20 տոկոսով ավելի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացել է սահմանադրական հանրաքվե: Պաշտոնական տվյալներով, սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ