News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում փետրվարի 4-ին ավազակային հարձակման ենթարկված Հարություն Բադալյանի վիճակը կայունացել է, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից:

Հարություն Բադալյանի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, հետվիրահատական փուլում բարդություններ չեն առաջացել:

Նշենք, որ Բադալյանը ստացել էր դանակի 24 հարված, որից երկուսը՝ կրծքավանդակի շրջանում, 7-ը՝ որովայնի:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. փետրվարի 4-ին  երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել Ագարակի բնակիչ, 52-ամյա Հարություն Բադալյանը՝ կրծքավանդակի առաջնային պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած կտրած վերքեր, որովայնի ծակած, կտրած թափանցող վերքեր, բարակ աղու ճարպոնի, աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր և քթոսկրի կոտրվածք ախտորոշումով:

Քննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքն ավազակության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող առարկաներով զինված, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Հ. Բադալյանի բնակարանին կից հագուստի վաճառասրահ։ Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Հ. Բադալյանին նստեցրել են աթոռին, կապկպել կպչուն ժապավենով, սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել որովայնի շրջանին և հափշտակելով վաճառասրահում եղած հագուստեղենն ու այլ ապրանքներ՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Գործով 2 անձ կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ