News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ եթերը կանցնի ապրիլին՝ նոր հաղորդավարների հետ, ICQ-ն չի գործածվի, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ուղիղ գիծն» իրոք նախապատրաստվում է, ճշգրիտ ժամկետը մենք ավանդաբար հայտնում ենք ավելի ուշ»,-ասել է նա։ Ընդ որում Պեսկովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ որպես հարցերը հավաքելու  նոր  տարբերակ օգտագործվելու է ICQ մեսենջերը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Կան որոշակի նորարարություններ, կլինեն նոր հաղորդավարներ, առայժմ չեմ կարող ասել նրանց անունները։ Բայց, ամեն դեպքում, տարվում է աշխատանք, միջոցառման էությունը չի փոխվում,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ «նախագահն ամբողջությամբ խորասուզվում է քաղաքացիների խնդիրների մեջ, ընդ որում, խորոսուզվում է ոչ թե վիճակագրական տվյալների, նախարարությունների ու գերատեսչությունների զեկույցների, այլ ուղղակի շփումների, քաղաքացիների բողոքների ու նամակների միջոցով»:

Նշենք, որ «Կոմերսանտ» թերթն ավելի վաղ գրել էր, որ «ուղիղ գիծ» ձեւաչափով երկրի նախագահի շփումը քաղաքացիների հետ տեղի է ունենալու ապրիլի 14-ին, իսկ հարցեր հավաքելու համար կօգտագործվի ICQ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ