News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պարտքի պատճառով մարդ առեւանգելու վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ի կողմից օբյեկտիվ քննության արդյունքում մեղադրյալը կրկին կալանավորվել է:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016 թվականի հունվարի 16-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մարդուն առեւանգելու, ապօրինի կերպով հրազեն պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում, այնուհետեւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շուրջ 10 ամիս կատարված նախաքննությունից հետո, 2016 թվականի հունվարի 12-ին լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն Էդգար Գ.-ի կողմից իրեն պարտք տված գումարը չվերադարձնելու հարցը պարզաբանելու համար վերջինիս առեւանգելու նպատակով, 2015 թվականի ապրիլին քաղաքացի Դ. Ս.-ին հորդորել է հեռախոսակապով Էդգար Գ.-ին հրավիրել հանդիպման:

2015 թվականի ապրիլի 16-ին Ռուբեն Ս.-ն, Դ. Ս.-ից տեղեկանալով Էդգար Գ.-ի հետ հանդիպման պայմանավորվածության մասին, Հովհաննես Թ.-ի, Արա Գ.-ի, Գոռ Բ.-ի, ով զինված է եղել ինքնաձիգով եւ մի խումբ այլ անձանց հետ մեկնել է Սպիտակ քաղաք: Վերջիններս, դարանակալելով պայմանավորված վայրում, սպասել են Էդգար Գ.-ի եւ Դ. Ս.-ի հանդիպմանը: Երբ Էդգար Գ.-ն մոտեցել է Դ. Ս.-ին, Ռուբեն Ս.-ն եւ մյուսները մոտեցել են Էդգար Գ.-ին, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բազմաթիվ հարվածներ հասցնելով եւ ձեռքերը ոլորելով նրան նստեցրել են Արա Գ.-ի վարած ավտոմեքենան եւ առեւանգել:

Դեռեւս ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Ռուբեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել էր կալանավորումը, որը փոխարինվել էր գրավով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ քրեական գործով մեղադրյալ Ռուբեն Ս.-ն խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ուստի համապատասխան հիմնավորմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը փոխարինելու եւ կրկին կալանավորելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է:

Նշենք, որ հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Արա Գ.-ին, Գոռ Բ.-ին եւ Հովհաննես Թ.-ին, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ