News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  2017-ի բյուջետային տարվա համար դաշնային ծախսերի 4,1 տրլն դոլարի նախագիծ է ներկայացրել, տեղեկացնում է  Reuters-ը: Բյուջետային նոր տարին սկսվում է սեպտեմբերին: 

Միաժամանակ կոնգրեսը, որը կազմված է առավելապես հանրապետականներից, արդեն հասկացնել է տվել, որ դեմոկրատ նախագահի նախաձեռնություններից շատերը չեն ընդունվի: 

Այսպես, Օբաման առաջարկել է բյուջեի պակասորդն ավելացնել մինչեւ  503 մլրդ դոլար այն դեպքում, երբ անցյալ տարի եկամուտների եւ ծախսերի միջեւ տարբերությունը  439 մլրդ դոլար էր կազմում, տեղեկացնում է Gazeta-ն:  

Նախագահը նաեւ առաջարկել է 50 տոկոսով ավելացնել ԻՊ-ի դեմ պայքարի համար ծախսերը եւ GPS ուղղորդմամբ ավելի քան 45 հազար «խելացի ռումբ» գնել: 

Բացի այդ, նա առաջարկել է ավելացնել էներգետիկայի նախարարության ծախսերը շրջակա միջավայրի պաշտպանության եւ առողջապահության, ինչպես նաեւ տրանսպորտի զարգացման համար: Միաժամանակ, Օբամայի կարծիքով, անհրաժեշտ է կրճատել գյուղատնտեսության, տիեզերական հետազոտությունների եւ Պետքարտուղարության ծախսերը:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ