News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ձկնաբույծներին ջուրը գրեթե ձրի է տրվում։ Այս մասին փետրվարի 10-ին Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի կառավարման վերաբերյալ USAID ծրագրի (ASPIRED) ներկայացման ժամանակ, ասել է Համահայկական բնապահպանական ճակատի ակտիվիստ Լեւոն Գալստյանը։

Նա խոսքի իրավունք է խնդրել այն բանից հետո, երբ ձկնաբույծները հայտարարել էին, թե Արարատյան դաշտի գյուղերում ջրի պակասի մասին պնդումները սուտ են, եւ իրենք աշխատում են իրենց հնարավորությունների սահմանին։ «Մի քանի  տարի առաջ ձկնաբույծների համար 10 անգամ բարձրացրեցին ստորգետնյա ջրերի սակագները, եւ մենք, միեւնույնն է, դիմանում ենք։ Այնպես որ պետք չէ մեզ ինչ-որ բանում մեղադրել»,- ասել է «Հայաստանի ձկնաբույծների միություն» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը։

Գալստանը, դրան ի պատասխան, նշել է, որ վատ չէր լինի հիշել, թե հիմա որքան արժի այդ 10 անգամ թանկացած ջուրը՝ 0,5 դրամ մեկ խորանարդի համար։ «Հասարակ գյուղացին վճարում է 11 դրամ, իսկ դուք՝ 0.5, եւ դեռ բողոքու՞մ եք»,- վրդովվել է ակտիվիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ