News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը կարեւորում է Հայաստանի ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը։ Այդ մասին ասել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով տիկին Ախթարին Երեւանում, նախարար Նալբանդյանն արժեւորեց Հայաստանի եւ Հանձնաժողովի միջեւ ձեւավորված առավել քան քսան տարվա արդյունավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Ախթարը նշեց, որ հանձնաժողովը կարեւորում է անդամ պետությունների ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը՝ համատեղ ջանքերով առկա խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների ընձեռած հնարավորությունները, համագործակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային փոխգործակցության հարցեր: Հանդիպման օրակարգում էին կայուն զարգացման հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները։

Անդրադարձ արվեց դեպի ծով ելք չունեցող երկրներին առնչվող հարցերին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ դեպի ծով ելք չունեցող երկրների համար Վիեննայի գործողությունների 2014-2024թթ. ծրագրի համապատասխան՝ Հայաստանում ընդունվել է միջոցառումների իրականացման Ազգային ծրագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ