News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


NEWS.am–ը սկսում է նոր նախագիծ` «Օրվա գլխավոր լուրերը` մեկ տողով»։ Ամեն օր` ժամը 21։00–ին, NEWS.am–ն իր ընթերցողին կներկայացնի օրվա ընթացքում Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները` համառոտ տեսաշարով։

Մի քանի րոպեում Դուք կտեղեկանաք օրվա ամենակարեւոր քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, մարզական նորություններին։

Եթե ամբողջ օրվա ընթացքում չեք հասցրել հետեւել լրատվությանը, կամ ժամանակ չունեք լրահոսն ամբողջությամբ աչքի անցկացնելու, ապա վստահ եղեք, որ երեկոյան այս կարճ թողարկումը դիտելով` ոչ մի կարեւոր լուր բաց չեք թողնի։

Այսօրվա թողարկմանը`

Օրվա ինտրիգը` Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնանկության հարցը, այդպես էլ չհանգուցալուծվեց։ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ոչ մի հարցի պատասխան չհնչեց։ Ո՞վ է պաշտոնին հրաժեշտ տալու, ո՞ր պորտֆելներն են տալու դաշնակցականներին։ Շարմազանովը առաջարկեց համբերել եւս երեք օր։

Ինքը` Աշոտյանը, չի բացառում, որ կհեռանա։ NEWS.am–ի նախարարն ասել է` մամուլն այս անգամ իր գուշակություններում կարող է մասամբ ճիշտ լինել։ Հաջորդ ինտրիգը` ուր կգնա Աշոտյանը։

Տիգրան Սարգսյանի ընտանիքում շարունակում են փոխել պաշտոնները։ Նախկին վարչապետի եղբորն այսօր ազատել են դեսպանի պաշտոնից։ Նրա փոխարեն Չինաստան կմեկնի արտգործնախարարի արդեն նախկին տեղակալ Սերգեյ Մանասարյանը։

Դաժան սպանություն` Ռուսաստանում։ 41–ամյա հայ կնոջը սպանել են, մասնատել ու նետել գետը։ Կասկածյալը նույնպես հայ կին է։ Նա երեք երեխաների մորը նախնական տվյալով պարտքի համար է սպանել։

Ազիզին արձակուրդ չէին տալիս, իսկ նա կարոտել էր ծնողներին։ Դիլիջանի զորամասից անհետացած զինծառայողին գտել են Օշականի իրենց տանը։ 19–ամյա Ազիզը զորամասից Օշական ոտքով երեք օրում է հասել։

19–ամյա Գեւորգը դատարանում ընդունել է, որ դեկտեմբերի 6–ին փորձել է կրկնակի քվեարկել։ Փաստաբանին պատմել է, որ սկզբունքից ելնելով է արել. շատ էր ուզում, որ այո–ն անցնի։

Ադրբեջանի օգտին լրտեսելու գործով նիստը նորից հետաձգվեց։ Վկաները դատարան չէին գնացել։ Որոշեցին նրանց բերման ենթարկել։ Ահա նրանք` լրտեսության մեջ մեղադրվող Ռաֆիկ Պապոյանը, Կարինե Ղումաշյանը, Սերգեյ Պապոյանը եւ Դիանա Գորոյանը։

Ամերիկյան հետախուզությունը ղարաբաղյան հակամարտության սրում է կախատեսում 2016 թվականին։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի հաշվետվությունում։

Թուրքիան գաղտնի բանակցություններ է վարում Իսլամական պետության հետ` հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Ըստ Լավրովի` Թուրքիան ահաբեկիչների հետ փորձում է հասկանալ` ինչպես շրջանցել ռուսական օդուժի թիրախում գտնվող` մաքսանենգության ավանդական ճանապարհները։

Ինչ նյութով են ներկել նուռը, արդյոք այն անվտանգ է։ NEWS.am–ի հրապարակման հետքերով ստուգումներ են սկսվել Վանաձորի շուկայում։ Սննդի անվտանգության պետական ծառայությունը փնտրում է նուռը կարմիր ներկողներին։

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է գոլ խփել Գերմանիայում։ Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բորուսիան 3–1 հաշվով հաղթեց Շտուտգարտին եւ դուրս եկավ հաջորդ փուլ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ