News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոլդովայում շուրջ 2 հազար ցուցարարներ՝ ձախ ընդդիմության կողմնակիցներ, շրջափակել են կառավարության շենքը, որտեղ կայանալու է նախարարների կաբինետի նիստը:

Ցուցարարները վանկարկում են «Արտահերթ ընտրություններ», «Իշխանությունը ժողովրդին» եւ այլ կարգախոսներ: Ցույցն անցկացվում է առանց կուսակցական խորհրդանիշերի:

«Այսօր մենք բողոքի ակցիա ենք անցկացնում ոչ լեգիտիմ Կառավարության դեմ: Նպատակը գործող իշխանությունների դեմ խաղաղ բողոքն է: Մենք տեսնում ենք, որ «Քաղաքացիական ֆորումի»՝ իշխնություններին ժամանակ տալու փորձերը ոչնչի չեն հանգեցնում: Միայն խաղաղ եւ ամենշաբաթյա ակցիաները կարող են փոխել իշխանությունը»,- հայտարարել է Սոցիալիստական կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա խոստացել է, որ բողոքի ակցիաներին մասնակցող մարդկանց թիվը կավելանա, հաճախակի կլինեն նաեւ ցույցերը:

«Եթե այսօր իշխանությունները մեզ չլսեն, ապա հաջորդ շաբաթ մենք կշրջափակենեք նաեւ այլ հաստատությունների շենքեր, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանության, Եվրամիության ներկայացուցչության: Եվ սա կշարունակվի մինչեւ խորհրդարանի առաջին նիստը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ