News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անասնաբուժական ու ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության աշխատակիցներն արգելել են Հայաստանից Ռուսաստան ներկրել կարանտինային վնասատուով վարակված լոլիկը, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մաքսային ձեւակերպումների կետերում «Ռոսսելխոզնադզորի՝ Կրասնոդարի երկրամասի ու Ադիգեա հանրապետության վարչությունների մասնագետները՝ Հայաստանից ներկրվող 22 տոննա լոլիկի զննման ժամանակ հայտնաբերել են Ռուսաստանի դաշնության համար կարանտինային համարվող օբյեկտ՝ լոլիկի հարավամերիկյան ցեց՝կենսունակ վիճակում : Դրա առկայությունը հաստատվել է Կրասնոդարի միջշրջանային անասնաբուժական լաբորատորիայի կողմից»,- նշված է հաղորդագրությունում :

«Ռոսսելխոզնադզորը» շեշտում է, որ այդ կարանտինային վնասատուն առաջին անգամ է հայտնաբերվում լոլիկի խմբաքանակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ