News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են երկու հայալեզու բջջային խաղ-հավելվածների գործարկման մասին, որոնք նպաստում են երեխաների եւ դպրոցականների մտավոր զարգացմանը:  Հավելվածները ստեղծվել են Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում: Խաղ-հավելվածներն անվճար հասանելի են Google Store մարքեթում 2016 թ. փետրվար ամսից սկսած։ 

«Our Day» հավելվածն առաջին հայալեզու զարգացնող խաղ հավելվածն է 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար: Խաղը հիմնականում նախատեսված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսներն ամեն օր ծանոթանում են շրջապատող աշխարհի առարկաներին, սովորում գույների անվանումները եւ այլն: Այս խաղը նպաստում է երեխաների խոսակցական եւ ճանաչողական ունակությունների զարգացմանը: Հավելվածը նաեւ օգտակար է նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետների, ինչպես նաեւ ծնողների համար:

Երկրորդ հավելվածը` «Let’s think»–ն ավելի շատ մտավոր ուղղվածություն ունի եւ նախատեսված է դպրոցականների համար: Այն օգնում է զարգացնել երեխայի տրամաբանությունը եւ քննադատական մտածողությունը: Խաղը ներառում է տարբեր բարդության մակարդակներ, իսկ հարցերն ու առաջադրանքներն զարգացնում են աշխարհայացքը, տրամաբանական մտածողությունը եւ բարձրացնում երեխայի ընդհանուր կրթական մակարդակը:

«Բջջային հավելվածների գործարկման ծրագիրը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաեւ իրենց` երեխաներին, հնարավորություն է տալիս ստանալու մասնագիտական օգնություն եւ զարգացնելու երեխայի ունակությունները: Ընդ որում, կարեւոր է, որ ուսուցումն անցնում է խաղի ձեւով, իսկ հավելվածը մայրենի լեզվով օգտագործելն ավելի հարմար է եւ հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս ծրագրով Beeline-ի հետ մեր համագործակցությունը թեւակոխեց որակապես նոր մակարդակ, քանի որ հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համար նախատեսված տեխնիկան դառնում է լայնորեն հասանելի` շնորհիվ նոր տեխնոլոգիաների եւ սարքավորումների: Մեր կողմից ստեղծված հավելվածների միջոցով ծնողները եւ մանկավարժները կարող են ստանալ բազմաթիվ օգտակար խորհուրդներ, իսկ իրենք` երեխաները, որպես կանոն, մեծ ուշադրություն են դարձնում ուսուցման նման ձեւին: Երկու հավելվածներն էլ ուղղված են աճող սերնդի ուսուցմանը, որն էլ հենց մեր ապագայի գրավականն է», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հավելենք նաեւ, որ  Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաեւ անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ