News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խարբերդ թաղամասում ապրողներից, որոնք գյուղական կենցաղ են վարում, հավ, շուն եւ այլ ընտանի կենդանիներ պահելու համար գումար գանձելու հարցը լուծում է պահանջում: Այս խնդրի առնչությամբ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարական դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ մասնավորապես, նշել է.

«Երեւանի ավագանու 2016 թ. առաջին՝ փետրվարի 9-ի նիստում օրենքով պահանջվող հարց ու պատասխանը պե՛տք է լիներ, բայց քանի որ չիրականացրեցիք, իսկ Խարբերդ թաղամասի բնակիչները սպասում էին ընտանի կենդանիներ պահելու թույլտվության հետ կապված իրենց ստացած ծանուցումների հետ կապված իմ հարցին, ուրեմն հարցս հրապարակում եմ:

Իհարկե Խարբերդը Երեւանի մեջ է մտնում, իհարկե, 1997թ. օրենքով սահմանված են ընտանի կենդանիներ պահելու իրավունք ուենալու թուլտվության տուրքերը ու մեկ անգամ չէ, որ Ձեր աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են այդ հարցերը, բայց դրանք հատկապես եղել են շներ պահելու հետ կապված ու տուրքերը հիմնավորվել են նրանով, որ դրանք ծառայում են քաղաքի մաքրությանը:

Խարբերդը, թեեւ քաղաք է համարվում, բայց տեղյակ եք, որ մարդիկ շատ դեպքերում ապրում են գյուղական կենցաղով ու իրենց ապրուստի համար պահում են նաեւ թռչուններ՝ հավեր, հնդկահավեր, որոնք շատ չեն: Որպես պահակ պահում են նաեւ շներ, մկներին չեզոքացնելու համար պահում են կատուներ, որոնց հետ կապված ամեն ինչ իրենք են հոգում ու քաղաքային իշխանությունը դրանց հետեւից մաքրելու համար ոչ մի ծախս չի անում:

Երեւանի քաղաքապետարանն ունի նաեւ երեւանցիների սոցիալական խնդիրներ հոգալու պատվիրակված լիազորություններ, որոնք այս դեպքում պետք է դրսեւորվեն խարբերդցիների ստեղծածը պահպանելուն եւ չխանգարեն մարդկանց, ովքեր իրենց երեխաներին այդ մի քանի հավով կամ հնդկահավով են պահում կամ իրենց գույքի պահպանությունը շանն են վստահում, թաղամասում չկիրառվող դեռատիզացիան էլ կատուների միջոցով են իրականացնում:

Մարդիկ իրավացիորեն են դժգոհում այդ տուրքից, որն ընդունվել էր 1997 թվականին, բայց ուժի մեջ մտել՝ 2010թվականից, ավագանու որոշմամբ՝ նույնպես 2010թվականի հունվարի 1-ից փաստորեն սկսել է կիրառվել Երեւանում, սակայն Խարբերդում 2015-ից են որոշել կիրառել:

Փոխանցելով խարբերդցիների բողոքները, առաջարկում եմ այդ իրավական նորմի կիրառումը սառեցնել Խարբերդում, մինչեւ խելամիտ լուծում գտնելը, նամանավանդ, որ ամբողջ Երեւան քաղաքի բյուջեի մուտքերի մեջ այս տուրքը աննշան մաս է կազմում, 2015-ին՝ ընդամենը 2.5մլն-ին մոտ գումար:

Հարգելի պարոն Մարգարյան, եթե օրենքում փոփոխություն անելու համար ժամանակը կարճ է, իսկ խարբերդցիների բողոքը՝ տեղին, ապա լուծումը կարող եք տալ Ձեր ապագա նախընտրական ծրագրում:

Տպել
Ամենաշատ