News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում փետրվարի 10-ին այրված ավտոբուսի 43-ամյա վարորդը ստացել է կրծքավանդակի սալջարդ եւ կողքերի կոտրվածքներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Կապանի բժշկական կենտրոնից, որտեղ նախօրեին տեղափոխվել էր Մ.Հ.-ն:

Բժիշկ Նորիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վարորդը այրվածքներ չի ստացել, փոխարենը բազմաթիվ կոտրվածքներ եւ քերծվածքներ է ստացել: Նա ապաքինվում է, նրա ծանր վիճակում նկատվում է դրական տեղաշարժ: Առաջիկայում նրան դուրս կգրեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փրկարար ծառայությունը փետրվարի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոբուս: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Հ.-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն,  որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ԲՈՒԱՏ» ՓԲԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 678 TS 51 պետհամարանիշի ավտոբուսի ներսի հատվածը (մոտ 12քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.20-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ