News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գիտնական Մերի Սոմերվիլլը (1780-1872) թագավորական ընտանիքին չպատկանող առաջին կինը կդառնա, որի դիմանկարը կհայտնվի Շոտլանդիայի նոր`   պոլիմերային նյութերից պատրաստված 10 փաունդանոց թղթադրամների վրա: Գիտության ժողովրդականացնողի եւ բազմագիտակի թեկնածության օգտին է արտահայտվել քվեարկությանը մասնակցած շոտլանդացիների մեծ մասը  (4,1 հազար): Այդ մասին ասված է Շոտլանդիայի թագավորական բանկի (Royal Bank of Scotland, RBS) հաղորդագրության մեջ, որը Մեծ Բրիտանիայի հյուսիսային շրջանում հասարակական կարծիքի հարցում էր կազմակերպել: Տվյալ թղթադրամներն այնտեղ շրջանառության մեջ  կդրվեն 2017-ի երկրորդ կեսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Մեր նոր 10 փաունդանոց «թղթադրամի» դեմքն ընտրելու հնարավորությունը մեծ նշանակություն ունի շատ մարդկանց համար,   RBS-ի շոտլանդական բաժանմունքի ղեկավար Մալքոլմ Բյուքենենի խոսքերն է մեջբերում «Գարդիան» թերթը: Գիտության մեջ Մարի Սոմերվիլի հսկայական ներդրումը եւ ամեն ինչին հակառակ հաջողության հասնելու նրա վճռականությունն այսօր ավելի փոքր արձագանքի չեն արժանանում, քան նրա բեղմնավոր գործունեության տարիներին»:

Սոմերվիլի հետ բանկի շորթ-լիստում էին հայտնվել ինժեներ-շինարար եւ ճարտարապետ Թոմաս Թելֆորդը (1757-1834) եւ ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ Ջեյմս Քլերկ Մաքսվելը (1831-1879): Հարցման նախաձեռնողների հայտարարության համաձայն, դա  «արտացոլում է այն կարեւոր ներդրումը, որ Շոտլանդիան ունեցել է գիտության եւ նորարարական մշակումների ոլորտում»:

Նոր թղթադրամներ շրջանառության մեջ դնելու հնարավորություն ունեն Շոտլանդիայի, ինչպես նաեւ Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները: Սակայն  Բրիտանական կղզիների եւս մի տարածք` Ուելսն այժմ նման իրավունք չունի:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ