News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ առաջարկներ է փոխանցել եւ մինչեւ ՍԱՀ-ին աջակցության միջազգային խմբի  (ՍԱՄԽ) հանդիպմանը դրանց քննարկումը, ԱՄՆ-ի արձագանքին է սպասում, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:   

«Մենք արել ենք հրադադարի վերաբերյալ մեր առաջարկները, որոնք շատ կոնկրետ են: Մենք ԱՄՆ-ի պատասխանին ենք սպասում մինչեւ ՍԱՄԽ-ում քննարկումը», — ասել է Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպմանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիրիական կարգավորման շուրջ բազմակողմանի քննարկումները Բավարիայի մայրաքաղաքում տեղի կունենան Մյունխենյան անվտանգության համաժողվի նախօրեին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ