News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցները Վանաձորի մթերքի շուկայում ուսումնասիրություն իրականացնելիս երկու վաճառակետից ներկած նուռ են հայտնաբերել, որոնք ուղարկվել են Երեւան` լաբորատոր փորձաքննության: Այս մասին այսօր` փետրվարի 11-ին, NEWS.am-ին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը:

Նրա խոսքով՝ վաճառողներից մեկի մոտ հայտնաբերվել է 2 կգ, մյուսի մոտ` 1 կգ ներկված նուռ:

«Նյութը դեռեւս պարզ չի: Նախ պետք է պարզվի` ինչ ներկով են ներկված, ապա կորոշվեն հետագա քայլերը»,- նշեց Կամո Սողոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի շուկայում ներկված նուռ են վաճառում: Վանաձորի բնակիչներից մեկը NEWS.am-ին տեսագրություն էր տրամադրել, որում երեւում է՝ ինչպես է նուռը գունազրկվում թաց անձեռոցիկով մաքրելիս:

Վանաձորի շուկայում ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ուսումնասիրությունները սկսվել են NEWS.am-ի հրապարակումից հետո:

Տպել
Ամենաշատ