News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


NEWS.am–ը սկսում է նոր նախագիծ` «Օրվա գլխավոր լուրերը` մեկ տողով»։ Ամեն օր` ժամը 21։00–ին, NEWS.am–ն իր ընթերցողին կներկայացնի օրվա ընթացքում Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները` համառոտ տեսաշարով։

Մի քանի րոպեում Դուք կտեղեկանաք օրվա ամենակարեւոր քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, մարզական նորություններին։

Եթե ամբողջ օրվա ընթացքում չեք հասցրել հետեւել լրատվությանը, կամ ժամանակ չունեք լրահոսն ամբողջությամբ աչքի անցկացնելու, ապա վստահ եղեք, որ երեկոյան այս կարճ թողարկումը դիտելով` ոչ մի կարեւոր լուր բաց չեք թողնի։

Այսօրվա թողարկմանը`

Պոլսահայ տարեց ամուսիններից մեկի մահով ավարտված` ավազակային հարձակման մեջ կասկածվում են հայաստանցիները։ Նրանք ձերբակալվել են  Թուրքիայի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ենթադրվում է, որ հարուստ ամուսինների տանը աշխատող հայ հավաքարարն է օգնել իրականացնել հարձակումը։ Նա Հայաստանi իր ազգականներին հրավիրել է Ստամբուլ, որոնց հետ միասին մաքրել են տունը թանկարժեք իրերից ու փողից։

Ով է դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի անունից գրված երկտողի հեղինակը։ Փորձագետները դա պարզել չեն կարող, բայց հաստատ գիտեն` դա ինքնասպանի ձեռագիր չէ։ Հաջորդ նիստին դատարանը կլսի փորձագետներին, որոնց եզրակացության հետ մեղադրյալների պաշտպանները համաձայն չեն։

Ինքնասպանության փորձից հետո 29–ամյա Սուրեն Առաքելյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Քունքի հատվածում կրակելուց առաջ երեւանցի երիտասարդը երկտող է թողել` հորը խնդրել է հոգ տանել իր երեխային, կնոջն էլ մխիթարել` դու ուժեղ ես, կդիմանաս։ Քննությունը կպարզի` ինչը կամ ով է նրան այդպիսի քայլի դրդել։

Հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը։ 80–ամյա դերասանը սրտի լուրջ խնդիրներ ունի։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:  

Ներքաղաքական ինտրիգներից։ Ո՞վ է Ազգային անվտանգության ծառայության հաջորդ տնօրենը։ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ այսօր։ 70–ամյա Հակոբյանն, ասում են, ԱԱԾ շենքից դուրս չի գա, բայց կփոխի աշխատասենյակը։ Նրա համար նոր պաշտոն կստեղծեն` Նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում։ Ով կփոխարինի նրան` Սերժ Սարգսյանը դեռ չի որոշել։ Մամուլում երկու անուն է շրջանառվում` սահմանադրական դատարանի նախագահի եղբայր Արզուման Հարությունյանը եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։

Նավալնին Պուտինին դատի է տվել։ Ռուսաստանի նախագահը չի հայտնել շահերի բախման մասին, երբ ստորագրել է Ազգային բարեկեցության հիմնադրամից իր փեսայի ընկերությանը միջոցներ տրամադրելու որոշումը։

Ռուսաստանին սնանկություն է սպառնում 2017 թվականին` կարծում է Ջորջ Սորոսը։ Հենց այդ ժամանակ է լրանում Ռուսաստանի արտաքին պարտքերի մեծ մասը մարելու ժամկետը։ Իշխանությունը պահելու համար` Պուտինին պետք է, որ Եվրամիությունը փլուզվի, եւ Ռուսաստանն ազատվի պատժամիջոցներից, հենց դրա համար էլ նա ներքաշվել է սիրիական պատերազմում։

Ամերիկյան Ռազմաօդային ուժերի գեներալը ուշագնաց է եղել մամուլի ասուլիսի ժամանակ։

No Comment Pink Martini խումբը կատարում է «Ով սիրուն, սիրունը»։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ