Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում թեթեւ շարժիչով օդանավի կործանման հետեւանքով զոհվել են օդաչուն եւ Թուլարե շրջանի շերիֆի տեղակալը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox News-ը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ, Թուլարե շրջանի շերիֆի տեղակալը վերադառնում էր զենք պահելու մեջ կասկածվողի ձերբակալության գործողությունից:
Օդանավի կործանման պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: