News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախարարների կաբինետը հինգշաբթի կայացած նիստում հավանության է արժանացրել 2016 թվականին 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի չափով վարկի տրամադրման մասին Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին:

«Որոշման նախագծով ֆինանսների նախարարին առաջարկվում է արտաքին փոխառություն իրականացնել՝ 2.5% տարեկան տոկոսադրույքով 5 տարի մարման ժամկետով ոչ ավելի, քան 50 մլն դոլարի չափով պարտք ներգրավելու միջոցով: Փոխառությունն իրականացվելու է Ուկրաինայի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ վարկային պայմանագրի միջոցով»,- ասել է նա:

Յարեսկոն ընդգծել է, որ սա «G20»-ի երկրներից Ուկրանիայի կառավարությանն աջակցության քայլերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ