News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազում ձեռքբերումներով: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ եւ համաշխարհային դասական պարարվեստի զարգացման եւ տարածման գործում, կերտել մնայուն եւ անմոռաց կերպարներ:

Այսօր էլ շարունակելով Ձեր հայրենանվեր գործունեությունը՝ որակական նոր աստիճանի եք հասցրել Հայաստանի բալետային արվեստը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ