News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ափսոսում է, որ Արմեն Աշոտյանը հրաժեշտ է տալիս ԿԳ նախարարի պաշտոնին:

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Ես ափսոսում եմ, պարոն Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին ու դիմացինին լսելու, լսածի մեջ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան արագ ընկալելու, կիրառելու, ստեղծագործելու ունակություններով երիտասարդ եւ աշխատասեր նախարար էր:

Ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն, որ իր մասին ցանկացած քննադատություն հանգիստ էր լսում, քեն չէր քշում ու այդ քննադատության թեմայի շուրջ, առանց ջղաձգումների, կարող էր հետդ խոսել ու հակառակի մեջ համոզել կամ չհամոզել: Անձամբ այս ամենը տեսել ու զգացել եմ իր հետ աշխատելու 8 տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ նախարար Արմեն Աշոտյանին ոլորտի բացթողումների վերաբերյալ առարկայական քննադատողներից մեկը ես եմ եղել:

Պարոն Աշոտյան, ես շնորհակալ եմ մեր 8-ամյա արդյունավետ համագործակցության համար»:

Նշենք, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակում, ԿԳ նախարար է նշանակվելու ՀՅԴ-ից Լեւոն Մկրտչյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ