News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դատարանը Պետդեպարտամենտին պարտավորեցրել է նախկին պետքարտուղար,  ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հրապարակել Դեմոկրատական կուսակցական նախնական ընտրություններից (փրայմերիզ) մեկնարկից մեկ օր առաջ։

Քլինթոնը հետաքննության ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակագրության համար։

Հինգշաբթի դաշնային դատավոր Ռուդոլֆ Կոնտրերասը բավարարել էր Vice News ինտերնետ պարբերականի  հայցը, որի համաձայն՝ Քլինթոնի նամակագրությունը հանրային մեծ հետաքրքրություն է առաջ բերել եւ պետք է հրապարակվի փրայմերիզից առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ