Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ոստիկանությունը 100 կգ թմրանյութ պահելու համար կալանավորել է յակուձա հանցավոր սինդիկատի 4 անդամի։ «Սեւ շուկայում» թմրանյութի այդ քանակի արժեքը գնահատվում է մոտ 63 մլն դոլար։
Թմրանյութը հայտնաբերել էին Կագոսիմա քաղաքի լաստանավային տերմինալի մոտ։ Ոստիկանության տեղեկություններով՝ խմբավորման անդամները ապրանքը ստացել էին ծովային ճանապարհով եւ տեղափոխել ափ՝ հետագա վաճառքի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Յակուձայի անդամները «Կոբե Յամագուչի գումիի» անդամներ են, որը ձեւավորվել էր այն բանից հետո, երբ խոշորագույն «Յամագուչի գումի» խմբավորումը պառակտվել էր։