News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փետրվարի 11-ին Ադրբեջանի մասին երկու որոշում է հրապարակել:

Ինչպես հայտնում է contact.az-ը, ՄԻԵԴ-ը մասնավորապես բավարարել է 2011թ. մարտի 31-ին ու ապրիլի 2-ին Բաքվում բողոքի ցույցերին մասնակցության համար կալանավորված Իլհամ Հուսեյնլիի, Էլչինա Սալիմովայի ու Իբրահիմ Ահմեձադեի համատեղ բողոքը: Նրանք ֆիզիկական ճնշումների էին ենթարկվել ու կալանավորվել էին վարչական կարգով: Ադրբեջանի դատարանները չէին բավարարել նրանց բողոքը: Եվրոդատարանը ընդունել է նրանց իրավունքների խախտումը 11-րդ ( միավորումների ազատություն) 6-րդ ( արդարացի դատավարության իրավունք) ու 5-րդ ( ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով: Եվրոդատարանը որոշել է,ո ր Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է նրանցից յուրաքանչյուրին 12 հազար եվրո փոխհատուցում վճարել:

Դատարանը նաեւ բավարարել է մյուս երիատսարդական ակտիվիստների՝ Աղասիֆ Իբրահիմովի, էմին Ֆարհադի ու Ջամիլ Գաջիեւի բողոքները: Նրանք 2011 թ. մայիսին՝ ակցիա էին կազմակերպել «Երիտասարդ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կոմիտեիի» անունից, բայց նույնպես ճնշումներին էին ենթարկվել: Եվրոդատարանը ճանաչել է նրանց իրավունքների ոտնահարումը նույն հոդվածներով, նաեւ նրանցից յուրաքանչյուրի համար 12 հազար եվրո փոխհատուցում պահանջել, եւս 5600 եվրո էլ՝ իրավական ծախսերի փոխհատուցման համար:

Եթե Ադրբեջանն առաջիկա երեք ամիսներին չբողոքարկի ՄԻԵԴ-ի որոշումը, ապա այն ուժի մեջ կմտնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ