News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի հնագետները հայտարարել են, որ «ցյաոցզի» ավանդական պելմենիները երկրի տարածքում եփում էին դեռ հնագույն ժամանակներից՝ 1.7 հազար տարի առաջ։

«Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ գիտնականների եզրակացությունները հիմնված են յուրահատուկ գտածոյի վրա, որը պեղել են Տուրֆան քաղաքային շրջանի պեղումների ժամանակ։ Հնագետները գտել են 3 պելմենի, որոնք հարյուրամյակներ շարունակ հողի տակ են մնացել։ Մասնագետները կարծում են, որ դրանք 1.7 հազար տարեկան են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրանց գնահատականներով՝ ուտեստը հնարավոր է՝ պատրաստվել է Վեյ երկրում Եռաթագավորության տարիներին (220-280)՝ Ցզին դինաստիայի օրոք կամ Հարավային եւ Հյուսիսային դինաստիաների (420-589 թթ.) ժամանակ։

Բացի այդ, Տուրֆանում հնագետները գտել են ավելի ուշ ժամանակաշրջանի պելմենիներ, որոնք եփվել են Տան դինաստիայի օրոք՝ (618-907թթ.)։ Գիտնականները  կարողացել են պարզել, որ ուտեստի համար օգտագործվել է ցորենի ալյուրից խմոր եւ միս։

Հնագետները կարծում են, որ այս գտածոն ապացուցում է, որ դեռ հին ժամանակներում խոհարարական ավանդույթները Չինաստանում արեւելքից տարածվում էին արեւմուտք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ