News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վայքում 2015թ.-ի հոկտեմբերին 31-ամյա Լիանա Մանուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավազակային հարձակման գործով դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպան Նաիրի Բաղդասարյանը:

«Լիանա Մանուկյանն է միջնորդել, որ արագացված կարգով ընթանա, ինքը չցանկացավ ցուցմունք տալ, ընդհանրապես չի խոսում, չի ցանկանում նորից վերապրել կատարվածը»,- ասաց Նաիրի Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ փետրվարի 22-ին կլինի դատական վիճաբանությունների փուլ եւ նույն օրն էլ չի բացառվում, որ դատավճիռը կհրապարակվի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վայքի բնակչուհի, 31-ամյա Լիանա Մանուկյանը հոկտեմբերի 7-ին ժամը 19:15-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք է գործել Զոյա Ավագյանի բնակարան եւ որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ, կատարել է ավազակություն: Այն է, որ Լիանա Մանուկյանը տեղյակ է եղել, որ համաքաղաքացի Զոյա Ավագյանն արժեքավոր ոսկյա զարդեր է ունեցել:

Հոկտեմբերի 7-ին Լիանան իրենց ավտոտնակում հագել է զինվորական համազգեստի կիսաբաճկոն, ավագ որդու ձմեռային կոշիկները, նախապես իրենց բնակարանից վերցնել կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ եւ իր հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով գնացել է Զոյա Ավագյանի բնակարան: Մուտքի մոտ արդեն Լիանան դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները եւ խոհանոցային դանակը ձեռքին թակել  Զոյա Ավագյանի բնակարանի մուտքի դուռը: Երբ վերջինս բացել է դուռը, Լիանա Մանուկյանը Զոյա Ավագյանին հրել եւ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո ձեռքին գտնվող դանակով հարձակվել Զոյա Ավագյանի վրա, դանակը պահել նրա պարանոցի շրջանին, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Զոյա Ավագյանից պահանջել է հանձնել ոսկյա զարդեր:

Լիաննա Մանուկյանի հետագա գործողությունները խափանվել են Զոյա Ավագյանի օգնության կանչերի վրա եկած հարեւանների օգնությամբ:

Լիանա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, որը նախատեսում է ազատազրկում 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել գրավը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ.-ի հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայքում: Քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Հարձակվողը երիտասարդ կին է եղել: NEWS.am-ի տեղեկություններով` 31-ամյա կինը դանակով զինված ու դիմակավորված ներխուժել է բնակարան, բռնություն գործադրել տանտիրոջ նկատմամբ, սպանության սպառնալիքների ներքո պահանջել գումար եւ ոսկյա զարդեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ