News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանն ընդունել է Իրանի հյուպատոս Մոհամմադ Ֆադավիին եւ նրան ներկայացրել Իրանի քաղաքացի հանդիսացող, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտված եւ կալանավորված անձանց պայմանները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում դատապարտյալների արտահանձման գործընթացին:

ԻԻՀ քրեակատարողական հիմնարկների կազմակերպության կոոպերատիվ հիմնադրամի գործադիր տնօրեն Ռահիմ Մոթահարնեժադն էլ ներկայացրել է հիմնադրամի աշխատանքները` ակնկալելով այդ հարցում երկու երկրների առավել սերտ համագործակցությունը:

Քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսը իրենց խոսքում կարեւորել են հարեւան երկրների ծառայակիցների հանդիպումները փորձի փոխանակման եւ էլ ավելի արդյունավետ համագործակցության նպատակով:

Հանդիպման ընթացքում պատվիրակությունն անդրադարձել է նաեւ ԻԻՀ քաղաքացի հանդիսացող դատապարտված եւ կալանավորված անձանց հուզող մի քանի խնդիրների, ինչին քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի կողմից տեղում տրվել են հստակ հանձնարարականներ խնդրահարույց հարցերի արագ կարգավորման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ