News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակիցը։ Տղամարդուն մեղադրում են 2.5 մլն ռուբլի յուրացնելու մեջ։

Ռուսաստանի ՆԳՆ կայքում եւ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Պերվոմայսկոե գյուղում ձերբակալված տղամարդու նկատմամբ Ադրբեջանում կատարած խարդախությունների համար միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ինքը՝ տղամարդը պնդում է, թե ուղղակի կանգնել էր ազդեցիկ մի մարդու ճանապարհին եւ  6 ամիս քննչական մեկուսարանում է անցկացրել։ Ազատության մեջ հայտնվելով՝ նա անմիջապես փախել էր Ռուսաստան, որտեղ պատրաստվում էր քաղաքական ապաստան խնդրել։ Սակայն նա այդպես էլ համապատասխան փաստաթղթեր չէր ներկայացրել, սակայն հայտնվել էր սիրային պատմությունների մեջ։ Հետաքննության տեղեկություններով՝ բարեհամբույր իրավաբանը ծանոթանում էր հարուստ կանանց հետ, ներկայանում որպես հատուկ ծառայությունների աշխատակից, իսկ որոշ ժամանակ անց ժամադրություններին ներկայանում էր 3 տարեկան աղջկա հետ եւ սկսում էր սրտաճմլիկ պատմություններ պատմել՝ ֆինանսական օգնություն ստանալու հույսով։ Որպես կանոն՝ կանայք չէին մերժում։ Տղամարդուն ձերբակալել են, իսկ նրա աղջկան ուղարկել բուժհաստատություն՝ հետագայում Ադրբեջան ուղարկելու եւ հարազատներին փոխանցելու նպատակով։

Ձերբակալվածի անունը հայտնի չէ։ Սակայն haqqin.az կայքին հաջողվել է պարզել, որ ձերբակալվածը ԱԱՆ Նախիջեւանի բաժնի աշխատակից Իբրահիմ Մուսաեւն է, ով հայտնի է ադրբեջանական հատուկ ծառայությունների մասին մերկացնող հայտարարություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ